Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

13 նոյ 2017 18:36

Հայաստանը յուրահատուկ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջ. Տեսանյութ

Հայաստանը յուրահատուկ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջ. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ՀՊՏՀ-ի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը և Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խոսեցին  ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ՝ համադրում թե հակադրում, կարող են արդյոք փոխլրացնել և հզորացնել Հայաստանի տնտեսությունը թեմայի շուրջ:
 
Ըստ Ատոմ Մարգարյանի համաձայնագիրը լայնածավալ ռեֆորմներ ենթադրող փաստաթուղթ  է՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով և կարող է մեծ օգուտներ բերել: ԵՄ մուտք գործելը Հայաստանին հնարավորություն կտա նաև մանրևելու. «Իրականացման դեպքում կարող է մեծ օգուտներ լինեն: Թերևս դա բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականության վարելու անհրաժեշտությունից, նաև մանևրելու հնարավորությունից: Եթե համաձայնագիրը ստորագրվի, ապա Հայաստանը կդառնա յուրահատուկ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ երկու կառույցներն էլ  ուղիներ են որոնում միմյանց ընդառաջ գնալու համար: Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառումը բումերանգի էֆեկտ է տալիս, դրանից տուժում է Ռուսաստանը և ԵԱՏՄ անդամ երկրները, նաև` ԵՄ երկրները: Տարիների ընթացքում կորուստները հասել են հարյուրավոր մլրդ եվրոների»,-ընդգծեց Ատոմ Մարգարյանը:
 
Վազգեն Սաֆարյանի խոսքով էլ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները կենտրոնանում են մետաղական հումքի վրա. «Մինչև այժմ մեզ համար ավելի շահեկան է եղել ԵՏՄ-ի կազմում լինելը: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ԵՏՄ-ի կազմում կան շատ հայեր, որոնք աշխատում են և անձնական տրանսֆերներ են ուղարկում ՀՀ: ԵՏՄ-ի հետ արդեն իսկ ունենք 1,7 մլրդ դոլարի արտահանում: Մինչև տարվա վերջ այն կհատի 2 միլիարդի սահմանագիծը: ԵՄ-ի մի քանի երկրներ չեն ցանկանա, որ այն երկրները, որոնք իրենց համար հումքային կցորդ են, ինչպես Հայաստանն է, զարգացած երկրներ լինեն: Այնպես որ, պետք չէ սպասել, որ մեծ ներդրումներ կգան մեր արդյունաբերության մեջ, քանի որ վարկերն ու գրանտները հիմնականում եղել են ենթակառուցվածքներում»,-նշեց նա: 
Վազգեմ Սաֆարյանին մտահոգում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի քաղաքական ենթատեքստը. «Ինձ մտահոգում է, որ Թուրքիան գնում է դեպի ՌԴ-ն, նրանց հարաբերությունները ջերմանում են, իսկ մենք գնում ենք դեպի Եվրոպա: Մենք նման վիճակում եղել ենք 1918- 1920թ-ին, և արդյունքում հսկայական կորուստներ ունեցանք: Դրա համար ԱԳՆ-ն պետք է կշռադատի, հաշվարկի, քայլեր չանենք, որ հետո ստիպված լինենք փոշմանել և գնալ հետդարձի ճանապարհով»,-ասաց նա: 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր