Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 մար 2018 19:10

Ինչպես 40 օրվա ընթացքում մաքրել արյունը խոլեստերինից

Սիրտ-անոթային համակարգի առողջությունը պահպանելու համար կարևոր է վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խոլեստերինի մակարդակի կարգավորումը կարևոր է լուրջ բարդությունների կանխարգելման համար: Կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումը, լավացնել արյան շրջանառությունը, նպաստել քաշի նվազեցմանը:

Թվարկված խնդիրների դեմ պայքարում լայնորեն օգտագործվող միջոցներից մեկը սխտորն է: Այն հակաօքսիդանտներ և մի խումբ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Կիտրոնի հետ համադրելու դեպքում կարող եք ստանալ բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ճնշումը, նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Բաղադրիչներ
3 լիտր եռացրած ջուր
4 կիտրոն
4 պճեղ սխտոր:

Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք կիտրոնը, սխտորը, ավելացրեք եռացրած ջուրը, բաղադրիչները լցրեք 3 տարբեր ապակե տարաների մեջ:
Փակեք տարաները, 3 օր դրեք սառնարանում:
Օրվա ընթացքում օգտագործեք մի քանի ճաշի գդալ՝ առավոտյան քաղցած վիճակում:
Այս միջոցը հարկավոր է օգտագործել 40 օր շարունակ:

Ուշադրություն: Այս միջոցը հարկավոր է օգտագործել տարվա ընթացքում միայն մեկ անգամ: Եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, հարկավոր է խորհրդակցել այն նշանակած բժշկի հետ, նախքան այս միջոցն օգտագործելը: Ինքնաբուժումը կարող է բարդությունների պատճառ դառնալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր