Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 մար 2018 16:35

«Յուրաքանչյուր ռազմական հարձակում կամ սպառնալիք, որը կսպառնա Հայաստանին, ՌԴ-ն կդիտարկի՝ որպես իրեն ուղղված սպառնալիք». Զատուլին

«Յուրաքանչյուր ռազմական հարձակում կամ սպառնալիք, որը կսպառնա Հայաստանին, ՌԴ-ն կդիտարկի՝ որպես իրեն ուղղված սպառնալիք». Զատուլին
Այսօր Ազգային ժողովում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ երեկ իրենք ռուսական պատվիրակության հետ այցելել են «Մեգերյան կարպետ»:
«Մեր գործընկերները և մենք տեսանք հայկական գորգագործության առանձնահատկությունները, հատկապես այն հանգամանքը, թե ինչով է տարբերվում հայկական գորգային հանգույցը այլ հանգույցներից, և համոզվեցինք, որ այն չի քանդվում: Մեր ցանկությունն է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային երկխոսությունը լինի հայկական գորգային հանգույցի նման՝ երբեք չքանդվի»,- նշեց Ա. Աշոտյանը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինն իր խոսքում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ կոնֆլիկտը չունի այլ, քան խաղաղ լուծում:
«Մենք այսօր, ինչպես միշտ, շահագրգռված ենք, որ ռազմական մեթոդը չլինի հարցի լուծումը: Ես ուզում եմ հաստատել, որ ՌԴ-ն մտադիր է իրականացնել իր գործընկերային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պաշտպանության և անվտանգության բնագավառներում: Մենք երեկ այցելեցինք Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Յուրաքանչյուր ռազմական հարձակում կամ սպառնալիք, որը կսպառնա Հայաստանին, ՌԴ-ն կդիտարկի՝ որպես  իրեն ուղղված սպառնալիք: Մենք հասկանում ենք, որ կողմերից մեկի կողմից սանձազերծված պատերազմն իրականում լուրջ պատճառ էր, որ Հայաստանում բարձրացվեր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում ուրիշ ավելի լավ ձև չգտան այդ զենքն օգտագործելու, քան՝ կոֆլիկտային գոտում զինադադարի խախտումն էր, որը ձեռք էր բերվել 1994 թվականին նաև մեր ջանքերով,  և մենք հետևություններ ենք արել»,- նշեց Կ. Զատուլինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր