Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

14 ապր 2018 19:05

Մեկնարկում է հանրահավաքը (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի երթը Երեւանի փողոցներով շարունակվում է: Անցնելով «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող թունելով, ցուցարարները ֆայերներ վառեցին եւ թունելրը լցվեց ծխով:
Այնուհետեւ հասնելով «Կրկեսի» շենքին, նրանք շուրջ 10 րոպեով փակեցին խաչմերուկը՝ խաթարելով երթեւեկությունը:
Երթի մասնակիցների թիվը գնալով աճում է: Նրանք շարժեցին դեպի Երեւանի քաղաքապետարանի շենք, որտեղ սկսեցին վանկարկել «Տարոն, հեռացիր»:
Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով անընդհատ կոչ է անում քաղաքացիներին ժամը 18.30-ին մասնակցել Ֆրանսիայի հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր