Զգուշացեք քրոնիկ հազից          Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով       Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է    

23 մայիս 2018 13:51

ՔԾ-ի քննած գործն է, պետք է դատվես, ապե...Իրավիճակ է փոխվել, փոխեք այդ պրակտիկան

ՔԾ-ի քննած գործն է, պետք է դատվես, ապե...Իրավիճակ է փոխվել, փոխեք այդ պրակտիկանԱյսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց. ««Երկրում երկար տարիներ կա այսպիսի թեզ՝ «ՀՔԾ-ի քննած գործն է, պետք է դատվես, ապե։ ՀՔԾ-ն է քննել, պետք է դատվես, էլ չենք խորանում, դու հարմարվի: Նույնը վերաբերում է ԱԱԾ-ին:
 
Այս մոտեցումներից  պետք է հրաժարվել: Իրավիճակ է փոխվել, փոխեք այդ պրակտիկան »:Անդրադառնալով Վանաձոր ՔԿՀ-ի գործին, Մարուքյանն ասաց, որ խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ այն մեղադրյալների համար, ովքեր ընդունել են իրենց մեղքը. «Ըստ էության նույն ծանրությամբ հանցագործության մասին է խոսքը: Հիմա ես կարո՞ղ եմ ենթադրել, որ դա կիրառվել է որպես տեռորի մեթոդ: Պարզ է՝ Դուք կպատասխանեք, որ կա նախաքննության մարմնի հետ համագործակցություն, որը մեղմացուցիչ հանգամանք է: Բայց կարո՞ղ ենք մենք անձի՝ մեղքը չընդունելը մեկնաբանել ի վնաս իրեն: Չենք կարող»:

Մարուքյանի խոսքերով, եթե համագործակցություն կա, կարող է լինել մեղմացուցիչ հանգամանք, սակայն անարդար է, որ նույն հանցագործության համար մյուսի խափանման միջոցը չեն փոխում, քանի որ նա չի ընդունել իր մեղքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր