Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

05 հուն 2018 14:00

4000 դրամով այդ ի՞նչ լանչ պետք է լինի, մեկական գա՞ռ պետք է մատուցեն ամեն մի երեխայի համար, սև խավիա՞ր.կասեցվում է 3 խոշոր ծրագրերի մեկնարկը

4000 դրամով այդ ի՞նչ լանչ պետք է լինի, մեկական գա՞ռ պետք է մատուցեն ամեն մի երեխայի համար, սև խավիա՞ր.կասեցվում է 3 խոշոր ծրագրերի մեկնարկըՀՀ սփյուռքի նախարարության երեք խոշոր ծրագրերի մեկնարկը ժամանակավորապես կասեցվում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ «Արի տուն», «Ամառային դպրոց» և «Իմ Հայաստանը» ծրագրերը հետաձգվում են։
Նախարարը նշեց, որ իրենք ի սկզբանե չեն ցանկացել կասեցնել ծրագրերը, սակայն խորանալով դրանց մեջ՝ կոռուպցիոն ռիսկեր են նկատել։ Ըստ նրա՝ միտում են տեսնում, որ գումարներ կարող են մսխվել։ Մ. Հայրապետյանն այս հարցով դիմել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, և ՊՎԾ-ն առաջիկայում աուդիտ է իրականացնելու նախարարության բոլոր ծրագրերի մասով։

Նա ասաց, որ ծրագրերը շատ են, սակայն իրենք թիրախավորել են խոշորները, որոնց համար միլիոններ են տրամադրվել։
Նախարարի խոսքով՝ «Արի տուն» ծրագրով, օրինակ, ամեն երեխայի համար տրամադրվում է 8000 դրամ՝ երկուանգամյա սննդի համար. «4000 դրամով այդ ի՞նչ լանչ պետք է լինի, մեկական գա՞ռ պետք է մատուցեն ամեն մի երեխայի համար, սև խավիա՞ր պետք է տան։ Ամեն դրամը, որ հարկատուն մեզ է վճարել, պետք է առավել մտածված ու հաշվետու ծախսվի»։
Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրի համար բյուջեով նախատեսված է եղել 92 միլիոն դրամ, «Ամառային դպրոցի» համար՝ 113 միլիոն դրամ, «Իմ Հայաստանը» ծրագրի համար՝ 85 միլիոն դրամ։ Դեռ պարզ չէ, թե այդ ծրագրերը երբ կմեկնարկեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր