Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար          ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ       Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»    

11 հուն 2018 11:51

Սպառողի համար գազի գինը մինչև 25 տոկոսով նվազեցնելու հնարավորություն կա,եթե...

Սպառողի համար գազի գինը մինչև 25 տոկոսով նվազեցնելու հնարավորություն կա,եթե...Սպառողի համար գազի սակագինը մինչև 25 տոկոսով իջեցնելու հնարավորություն կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նշենք, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի 1000 խմ-ը սահմանին գնվում է 150 դոլարով, բայց Վ․Խաչատրյանի հաշվարկով՝ սպառողը գրեթե կրկնակի է վճարում այդ գազի համար։
Տնտեսագետի կարծիքով՝ միանշանակ հնարավոր է սպառողի համար սակագինը նվազեցնել՝ տեղափոխման ծախսերը կրճատելու և «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին:
«Հայաստանի 100 տոկոս գազաֆիկացման գործընթաց սկսեցին, բայց դա արդյունավետ չէր։ Այսօր մի իրավիճակ է, որ մենք, հայտնի լինելով որպես ամենագազաֆիկացված երկիր, ավելի շատ աթար օգտագործող երկիր ենք դառնում։ Իսկ այդ գազաֆիկացմանն ուղղված ներդրումներն արվել են մեր՝ սպառողներիս հաշվին, որի համար մենք վճարում ենք։ Ընդհանրապես ծախսերի հարցը պետք է ուսումնասիրվի, թե ինչքանով են այդ ծախսերն օբյեկտիվ, արդյոք անհրաժեշտ են, թե ոչ, և արդյոք ուռճացված չեն»,- նկատեց նա։
Վահագն Խաչատրյանը նշում է, որ նախկինում խնդրի վերաբերյալ Ազգային ժողովում կազմվել էր հանձնաժողով, որը բավական լուրջ եզրահանգումների էր եկել։ Նախկին իշխանությունները խնդիրների լուծմանն ընթացք չտվեցին, բայց այսօրվա կառավարությունը, ըստ նրա, կարող է օգտագործել հանձնաժողովի ուսումնասիրությունները՝ որոշումներ ընդունելու համար:
 «Այդ ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները եզրակացություն ներկայացրին, որ առաջին հերթին կարիք կա ամբողջովին փոխել սակագների հաշվարկման մեթոդոլոգիան: Այսինքն՝ եթե մենք ուզում ենք, որ այս հարցը վերջնականապես փակվի, չլինեն այն խոսակցությունները, թե մեզ թանկ էլեկտրաէներգիա ու գազ են վաճառում, մեթոդոլոգիան պետք է փոխվի»,- ասաց տնտեսագետը։
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս ամենին զուգահեռ պետք է հաշվի առնել նաև համաշխարհային շուկայում գազի գնի փոփոխությունների միտումները, ինչպես նաև դիտարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի առևտուրը ռուբլիով իրականացնելու հարցը։
«Նախկին կառավարության ու Գազպրոմի ղեկավարության կողմից այս համակարգում պարզապես տեղի է ունեցել միջոցների վատնում, ինչի արդյունքում շարքային քաղաքացին տուժում է, որովհետև ունենք ոչ էֆեկտիվ աշխատող գազի համակարգ: Ի վերջո, հանրությունն ուզում է հասկանալ՝ ինչու մենք պետք է տարիներ շարունակ եվրոպական քաղաքացիների վճարած գազի գնին համարժեք գին վճարենք: Սա էլ այն դեպքում, երբ մեզ մոտ գազի որակը 30-40 տոկոսով զիջում է եվրոպականին»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր