Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

20 հուն 2018 16:20

25 տարի էլ ըտենց գնում ա ու ցիրկ մի տվեք. Սամվել Բաբայան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված իրադարձություններին, ասաց, որ դա իր համար նորություն չէր։
«Ես էն ժամանակ բարձրաձայնել եմ, ասել եմ՝ կոլխոզի նախագեքը՝ գեներալսկի հագուստներով, էն վախտ ձեզ չէր հետաքրքրում դա։ Հմի հանկարծ զարմացել եք՝ էս ինչ կատարվեց։ Միշտ էլ ըտենց ա եղել, 25 տարի էլ ըտենց գնում ա ու ցիրկ մի տվեք», - ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ից ասում են, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զենք-զինամթերքի ու սննդամթերքի մասին չեն իմացել, Բաբայանը նշեց. «Իրանք բոլորն էլ գիտեն, բոլորն էլ նույն կառուպցիաներն են։ Մի հատ նայի՝ երեկվա փսլնքոտ լակոտները ինչ տներում են ապրում»։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի նման հարստացած մյուս գեներալիներին և լրագրողի խնդրանքին՝ կհրապարակի՞ նրանց անունները, Բաբայանը նշեց, որ ինքը չի կարող նման հայտարարություն անել, քանի որ վերջնական գնահատականը այդ ամենի վերաբերյալ կարող է տալ դատարանը։
«Չի կարա չէ՞ աշխատավարձով գեներալ լինես, մարշալ լինես, ասենք՝ ռեստորաններ ունենաս, դղյակներ ունենաս։ Հարց ա ծագում՝ որտեղի՞ց։ Հա, օդից ընկնում ա պագոնների վրա՞։ Բա էղա՞վ։ Ինչքան գեներալ գիտես, ցուցակն արա, քննչականին ուղարկի։ Նրանց, ում դուք գեներալ եք անվանում, ես դրանց 99 տոկոսին կոլխոզի նախագահ եմ համարում։ Ես էդ թալանչիներին վաղուց գիտեմ։ Իշխանությունը դրանց սարքել ա անձեռնմխելի։ Դրանք, անկեղծ եմ ասում, բոլորը ժամանակին եղել են տու-զիկ։ Պետությունը դրանց ասել ա՝ դու Էջմիածնի սմատրյաշչին ես, ֆսյո», - հայտարարեց Բաբայանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր