Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

30 հուն 2018 18:11

Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին

Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն ԱճեմօղլուինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Այս տեղեկությունը հայտնում է թուրքական Habertürk-ի լրագրող Նագեհան Ալչըն:
«Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը համարվող Աճեմօղլուն թուրքական տնտեսության կառուցվածքային խնդիրները լուծելու տեսլականով պատմական գործ կարող է անել»,- գրել է Ալչըն: Հենվելով անանուն, բայց «կարևոր աղբյուրների վրա»՝ լրագրողը հայտնել է, որ բոլորին մշատպես զարմացնող Էրդողանը «Աճեմօղլուին կարող է առաջարկել բոլոր լիազորություններով ղեկավարել թուրքական տնտեսությունը»:
Նրա հեղինակած լուրը տարածվել է թուրքական մեծ թվով լրատվամիջոցներով:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունեցել խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որոնցով երկրում անցում է կատարվել կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:
Երկրի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանն այսուհետ իրեն վերապահված լիազորություններով նշանակելու է կառավարության անդամներին:
Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր