Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

07 հուլ 2018 21:45

Գտել են ԱԺ նախկին պատգամավորի 36-ամյա ազգականի դին. մանրամասներ են հայտնի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 17:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ գործարանի մոտակայքում, քաղաքացին հոսանքահարվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ Աղստև գետում, հայտնաբերվել է Մ. Ք.-ի (ծնված 1982 թ., Աչաջուր համայնքի բնակիչ) դին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ը գրում է, ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մանվել Քոքոբելյանն է, ով ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է:
Պարզել են նաև, որ նրան տեղափոխել են Գետահովիտ գյուղում գտնվող «Քարարտ» արտադրամասի հետնամասով անցնող Աղստև գետից, որտեղ՝ ըստ տեղեկությունների, ձուկ բռնելիս հոսանքահարվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր