ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրոպական հանձնաժողովի նախագահը ընթրիքին հարբած է գնացել
Հուլիսի 12-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած գալա ընթրիքը, որին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հարբած է ներկայացել:
Daily Mail-Ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը, որին ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների այլ ղեկավարներ, Յունկերը դժվարացել է պահպանել հավասարակշռությունն ու բարձրանալ աստիճաններով:
63-ամյա պաշտոնյային օգնության են շտապել նրա կողքին գտնվող մարդիկ, որոնք ճոճվող Յունկերին ապահով բեմ են բարձրացրել:
Երբ հյուրերը կեցվածք են ընդունել համատեղ լուսանկարի համար, ԵՀ-ի նախագահին է մոտեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Վերջինս թևանցուկ է արել Յունկերին: