ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, կա 14 զոհ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 21-ի համար       Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 հուլ 2018 13:49

Ցավոք, Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը մահացավլ

Ցավոք, Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը  մահացավլԵրևանի Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը այնտեղ մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Էրեբունի» ԲԿ–ից։

Երկրորդ տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նա գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել։ Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածն ինքնուրույն է շնչում։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր կեսօրին մոտ, 11։13-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում շենք է փլուզվել։
Փլուզված շենքում տեղակայված է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր