Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

26 հուլ 2018 10:18

«Ժամանակ».Ցուցմունք Քոչարյանի դեմ, որը բավարար կլինի նրան մեղադրանք առաջադրելու համար

«Ժամանակ».Ցուցմունք Քոչարյանի դեմ, որը բավարար կլինի նրան մեղադրանք առաջադրելու համար«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Քոչարյանը, ինչպես հայտարարվել է նախապես, հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Ծանուցագիր նա արդեն ստացել է:

Այս ֆոնին չեն դադարում քննարկումները, որ եթե Քոչարյանը հարցաքննությունից հետո վկայից դառնա կասկածյալ, ապա ինչպես պետք է լուծվի նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությամբ և որևէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ ՀՀ նախագահին սահմանադրական իմունիտետից զրկելու ընթացակարգ։ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 56.1 հոդվածով հստակ սահմանված է, որ ՀՀ նախագահը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող, իր լիազորությունների իրականացման ընթացքում, իսկ իր լիազորությունների ավարտից հետո չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։
«Հիմա Քոչարյանը շահարկելու է այս հանգամանքը, որ ինքը ընդամենն իրականացրել է իր նախագահական լիազորությունները, հետևաբար չի կարող պատասխանատվության ենթարկվել իր սահմանադրական իրավասությունները իրականացնելու գործընթացի համար։ Բավարար ապացույցների, փաստերի հիման վրա Քոչարյանը կարող է ներգրավվել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, թե չի բացառվում, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կհայտնվեն մարդիկ, որևէ անձ, որը կտա այնպիսի ցուցմունք, որը վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ բավարար կլինի Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր