Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

01 օգոս 2018 17:02

Տեսանյութ. Բազմիցս բարձրաձայնել ենք, որ Գարեգին Բ-ն կենակցել է և ունի առնվազն մեկ զավակ, խախտում է կուսակրոնության, աղքատության, հնազանդության ուխտերը

Տեսանյութ. Բազմիցս բարձրաձայնել ենք, որ Գարեգին Բ-ն կենակցել է և ունի առնվազն մեկ զավակ, խախտում է կուսակրոնության, աղքատության, հնազանդության ուխտերըՀայացք մամուլի ակումբում «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներ` Տեր Կորյուն Աբեղա Առաքելյանը և պատմաբան Գևորգ Յազիչյանը խոսեցին կաթողիկոսի հրաժարականի պահանջի պատճառների մասին, ինչպես նաև նշեցին, որ հրաժարականի պահանջը որևէ կերպ չի առընչվում Հայ Առաքելական եկեղեցու և իշխանության հետ:
 
Գևորգ Յազիչյանը նշեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտում է կուսակրոնության, աղքատության, հնազանդության ուխտերը և հրաժարականի պահանջը հիմնավորված է հենց այս հանգամանքներով. «Բազմիցս բարձրաձայնել ենք այն փաստը, որ Գարեգին Բ-ն կենակցել է և ունի առնվազն մեկ զավակ, որի մասին ԶԼՄ-ները նույնիսկ տարիներ առաջ գրել էին: Բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Գարեգին Երկրորդն ունի անձնական մեծ հարստություն՝ Ոսկեհատ գյուղում առանձնատուն և այլ հնարավորություններ շվեյցարական բանկերում: Իսկ հնազանդությունը Աստծո առաջ չենք կարող դատել, բայց գիտենք, որ այդ դեպքում էլ է խախտումներ կատարել»,-ասաց Գևորգ Յազիչյանը, հավելելով, որ Գարեգին Բ-ն ոչ թե կաթողիկոս պիտի չլինի, այլ ընդհանրապես քահանայագործությունից պիտի դուրս գրվի՝ ըստ եկեղեցական կանոնների:
 
Անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե պառակտում են Մայր Աթոռը, հայ եկեղեցին Գևորգ Յազիչյանը նկատեց. «Մենք հայ եկեղեցու պաշտպանն ենք և ցանկանում ենք, որ այն բարեկարգվի ու իր առաքելությունը կատարի: Մենք ոչ թե հայ եկեղեցին պառակտում ենք, այլ նախատեսում, որ այսօրվա պառակտյալ իրավիճակը վերջնականապես վերջ գտնի: Նույն Մայր Աթոռում էլ այսօր կա պառակտված վիճակ, որի մասին լռում են մեզ «պառակտող» անվանողները: Մայր Աթոռում տիրում է նաև բռնակալություն, կա մի բռնակալ, որը պատշաճության սահմաններն անցնում և իրեն ամենակարող է համարում: Մեր եպիսկոպոսները շփացնում են այդ բռնակալին: Ի՞նչ է նշանակում կաթողիկոսն անձեռնմխելի է: Վերջիվերջո, Մայր Աթոռը ՀՀ-ում է, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են, և գահակալի համար որևէ անձեռնմխելիության սահմանված չէ»,-նշեց Գևորգ Յազիչյանը: 
 
Կարգալույծ արված Տեր Կորյուն աբեղա Առաքելյանն էլ պարզաբանեց՝ իր հայտարարությունները այն մասին, թե վերջին երեք վեհափառները եղել են ԿԳԲ-ի դրածոներ, սխալ են ընկալվել. «Ես հատուկ շեշտել եմ, որ Վազգեն Վեհափառը և Գարեգին Առաջինը, լինելով ազգասեր անձինք, մեծ շահ են բերել մեր ազգին, եկեղեցուն: Իսկ այսօրվա կաթողիկոսը լինելով դրածո, ոչ թե պարզապես պետական շահերից ելնելով է դրվել գահին, այլ իր մոլուցքի պատճառով գործի է դրել կաշառք, կեղծիք, բռնություն, պետական լծակներ և հասել գահին: Այս մարդն առաջին օրվանից քանդող գործունեություն է ծավալել հայ եկեղեցում»,-ասաց Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը: 
Խոսելով իրեն կարգալույծ անելու որոշման մասին  Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը նշեց, որ դա ճնշման միջոց է. «Փորձում է ճնշում գործադրել, թե կարգալույծ կանեմ, այսինքն՝ նաև ֆինանսապես է փորձում ճնշել: Ասում է, թե այնպիսի իրավիճակում կհայտնվեք, որ ստիպված կլինեք ոտքերս ընկնել, ողորմություն խնդրել»: 
 
Նա նաև վստահեցրեց, որ առաջիկայում մի շարք նվիրյալ հոգևորականներ, որոնք Գարեգին Բ-ի «զոհն» են դարձել, իրենց հոգևոր համազգեստով, սքեմով պիտի ներկայանան ժողովրդին. «Սա մեծագույն հարվածը պիտի լինի այդ չկաթողիկոսին, որ հասկանա՝ մարդկանց կյանքի և իրավունքի հետ խաղ անել չի կարելի»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր