«Կոկո» մականվամբ քրեական հեղինակությունը կրակել է 27-ամյա երիտասարդի վրա.ոստիկանները «կալմեջ են արել» նրան

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները վարչության պետ Ա. Ղազարյանի, ոստիկանության Բազումի բաժնի պետ Կ. Հակոբյանի և մարզի քննչական վարչության քննիչների հետ տաք հետքերով պարզել են, որ Ն. Խաչատրյանին իր մոտ եղած որսորդական հրացանով հրազենային վնասվածքը պատճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Կորյուն Մուրադյանը: Վերջինս հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց Լոռու մարզի ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերվել է, իսկ արդեն հյուրընկալվելով ոստիկանության Բազումի բաժին, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մի քանի հոգի սրճարանում նստած էին, մեկել լսեցինք կրակոց ու էդ ժամանակ մի ջահել տղա ընկել էր գետնին: Նկատցեինք, որ արյուն է գնում: Լավ էր, մոտակայքում ծառայություն կատարող ՊՊԾ-ի ոստիկանները կարճ ժամանակում հասան, մի քանիսը վիրավորին բժշիկների հետ շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, մի քանիսն էլ վազում էին սրճարանից փախուստի դիմած մի քանի քաղաքացիների հետևից: Հետո իմացանք, որ ոստիկանները Կորյունին բռնել են: էդքան բան»: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մուրադյանը նախկինում եղել է դատապարտված և հանցագործ աշխարհում հայտնի է «Կոկո» մականվամբ, ով քննիչ Տ. Ներկարարյանի որոշմամբ ձերբակալվել է, սակայն այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Նա փախուստի ժամանակ իրեն նետել է արհեստական լճի մեջ, իսկ նրա փախուստը կարողացել են կասեցնել ոստիկանության ծառայողները, ովքեր նաև, վտանգելով իրենց կյանքը, շարունակել են հետապնդումը, քանի որ չէր բացառվում, որ «Կոկոն» իր մոտ եղած հրազենով կրակոցներ արձակեր ոստիկանների ուղղությամբ: Գ. Շամյանի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Խաչատրյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից և երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով: Փասռի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Դեպքի հանգամանքները ավելի մանրամասն պարզելու ուղղությամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
shamshyan.com