Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

07 սեպ 2018 11:40

Ինչո՞ւ է Քոչարյանը ցանկանում Հայաստանից մեկնել.փաստաբանը մանրամասնում է

Ինչո՞ւ է Քոչարյանը ցանկանում Հայաստանից մեկնել.փաստաբանը մանրամասնում էՆախկին պաշտոնյաների ՀՔԾ-ում հարցաքննվելու երևույթը արդեն սովորական է դարձել: Հանրությունը սպասում է և գրեթե համոզված է, թե ովքեր դեռ պետք է հարցաքննվեն և որ գործերի շրջանակներում: Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի անունը սպասելիների ցանկում էր:Նա նույնպես հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված գործի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կիզակետում: Փաստաբան Մարինե Ֆարմանյանը Pimenews.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ այս ընթացքի մեջ արտառոց որևէ բա չկա.«Եթե այդ անձինք կանչվել են հարցաքննության, ուրեմն անհրաժեշտություն է առաջացել: Կարծում եմ, որ պետք է ավելի շուտ կանչվեին: Գևորգ Կոստանյանը միտք արտահայտեց, թե Ռոբերտ Քոչարյանի հարցաքննելու անհրաժեշտությունը չի տեսնում, ինչի հետ ես բացարձակապես համաձայն չեմ, որովհետև եթե անձի անունը շրջանառվում է տվյալ գործի շրջանակներում, ապա հարցաքննելը ոչ միայն անհրաժեշտ է այլ նաև պարտադիր: Դրանով պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է հարցաքննվելու: Դա ողջամտորեն արված հայտարարություն է և տեղավորվում է իրավաբանության շրջանակներում:Քանի որ ցանկացած անձ, անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից` հարցի հետ առնչություն ունենալու պարագայում, կամ եթե անունը շոշափվում է կոնկրետ դեպքի շրջանակներում, ապա վարույթն իրականացնող մարմինը պետք է կանչի հարցաքննության, որից հետո իրավական գնահատական կտրվի տրված ցուցմունքին»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին և այն հանգամանքին, որ վերջինս երկիրը կարող է լքել և այլևս չվերադառնալ՝ Մարինե Ֆարմանյանը ընդգծեց.«Տեսականորեն հնարավոր է, որ Քոչարյանը կարող է դուրս գալ երկրից և չվերադառնալ, քանի որ նման դեպքերը բազմաթիվ են: Սակայն, որպես քաղաքացի ես կարծում եմ, որ Քոչարյանը չի գնա նման քայլի, քանի որ նրա համար ճիշտ կլինի վերադառնալը: Ես կարծում եմ, որ Քոչարյանը արտաքին գործընկերների հետ հանդիպումներ ունենալու համար է ցանկանում մեկնել երկրից: Նա կոնկրետ Ռուսաստանից աջակցություն ունի և հնարավոր է ցանկանում է առերես քննարկումներ կազմակերպել: Չբացառենք, որ այնտեղ կարող է հանդիպել նույն գործի շրջանակներում հետախուզվող Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Բոլորիս հայտնի է Պուտինի և Լավրովի անձնական համակրանքը Քոչարյանի նկատմամբ: Հատուկ քննչական ծառայությունը հիմք ունի նրան երկրից դուրս չթողնելու մասով որոշում կայացնելու: Եկեք վստահենք իրավապահներին»,-մանրամասնեց փաստաբանը: Մարինե Ֆարմանյանը կարծում է, որ Քոչարյանը ամեն դեպքում որևէ երկրից քաղաքական ապաստան չի խնդրի:

primenews.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր