Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ          Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.am       Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ․ «Հրապարակ»    

22 սեպ 2018 11:10

Սեպտեմբերյան վերջին օրերին ջերմաստիճանի տատանումներ կլինեն

Սեպտեմբերյան վերջին օրերին ջերմաստիճանի տատանումներ կլինենՕդի ջերմաստիճանն այսօր` սեպտեմբերի 22-ին, կնվազի 2-3 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ջերմաստիճանը սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Այսօր շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Երևանում սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 26-28, գիշերային ժամերին` 15-17 աստիճան տաքություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր