Վեոլիա ջուրը 3368 ապօրինի ջրագծեր է հայտնաբերել
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-03/medium/1520353176_jur.png)
Դրանով պայմանավորված, ջրօգտագործման կարգի խախտման ձեւերն էլ տարբեր են, ճանապարհներն էլ: Ընդ որում, ամեն անցած ժամանակաշրջան իր «ձեռագիրն» է թողել իրավիճակի վրա, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում դրանց վերացման գործում: Այստեղ դեր է խաղում նաեւ մարդկային գործոնը. սպառողների ագրեսիվ պահվածքը, ստուգողներին բնակարան ներս չթողնելը, ապօրինությունները թաքցնելը, օրենսդրության պահանջը յուրովի մեկնաբանելը … Այնուամենայնիվ, պայքարն այս ուղղությամբ շարունակվում է, արդյունքներն էլ խոսուն են: Այսպես, անցած ժամանակահատվածում Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատակիցները հայտնաբերել են տարաբնույթ 5483 խախտում: Դրանցից 3368-ը ապօրինի ջրագծեր են: Եւս 314-ը ջրազրկման խախտման դեպք է, երբ պաշտոնապես ապամոնտաժված ջրագիծը սպառողը նորից միացրել է բաշխիչ ցանցին:
Նման 1800 դեպք էլ արձանագրվել է, կապված ջրաչափերի ինքնակամ վերամիացման հետ: Ինչ վերաբերում է ջրաչափերի «գլխին խաղ խաղալուն». պոկված կնիք, ասեղով կանգնեցված պտուտակ, նվազեցված ցուցմունք եւ այլն, ապա դրանք 3850-ն են եղել, եւ Ջրաչափերի լաբորատորիայի եզրակացության հիման վրա ընկերության կողմից կատարվել է սպառված ջրի ծավալի վերահաշվարկ: Այս ընթացքում քանիցս ԶԼՄ-ներին ներկայացվել է տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ, հանրությանը ցուցադրվել է Ջրաչափերի լաբորատորիայի աշխատանքը, կազմակերպվել են շրջայցեր լրագրողների մասնակցությամբ, ինչպես նաեւ հեռուստահաղորդումներ:
Նաեւ ասվել է ներդրումային ծրագրերի մասին, հրապարակվել են հաղորդագրություններ նոր ջրագծերի կառուցման ու հների վերակառուցման, տասնյակ հազարավոր արդիական ջրաչափերի տեղադրման վերաբերյալ, որպես ապօրինությունների դեմ պայքարի թերեւս ամենաարդյունավետ միջոցի: Արվում է հնարավորինս այս գործում աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար: Քանզի խնդիրը ոչ միայն ապօրինի օգտագործված ջուրն է ու չհավաքագրված գումարները, այլեւ սոցիալական արդարության սկզբունքի պահպանությունը:
Թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում, եւ անկախ սպառողի կարգավիճակից ու սոցիալական դրությունից: Հանուն ընկերության 550 հազար ակտիվ բաժանորդների՝ մատուցվող ծառայություններից հավասարաչափ օգտվելու իրավունքի ապահովման»: