Շանթ Հարությունյանի որդին՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1535969973_444.jpg)
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը Politik.am-ի հետ զրույցում ասում է.
«Նախ թող հորս ազատեն, հետո նոր քննության մասին մտածեն: Իսկ ինչ վերաբերում նրան, որ հայրս ցուցմունք չի տվել, պարզ է պատճառը՝ դատական ամբողջ համակարգը գտնվում է այն իշխանության ձեռքում, որի դեմ պայքարել է հայրս՝ Շանթ Հարությունյանը: Իմաստ չունի ցուցմունք տալ»:
Շահեն Հարությունյանն ասում է, որ հոր ծեծի հետ կապված շոշափվում են միայն Հունան Պողոսյանի և Վովա Գասպարյանի անունները, բայց իրականում էլի մարդիկ են եղել, որոնց մասին, կարծում է, պետք է Շանթ Հարությունյանն անձամբ խոսի:
Խոսելով Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին, Շանթ Հարությունյանի որդին ասում է.
«Ես բացասական եմ վեաբերվում այդ նշանակմանը, հուսով եմ՝ Փաշինյանը պարզաբանումներ կտա: Բայց բացասական վերաբերվելուս պատճառը նրա՝ նախկին իշխանության օրոք աշխատելը չէ: Միայն դրանով մարդուն չեմ դատում: Նույն տրամաբանությամբ՝ երբ Վալերիյ Օսիպյանը, լինելով նախկին իշխանության օրոք աշխատած անձ, ինձ ու ընտանիքիս հրավիրեց իրենց տուն, սիրով գնացի:
Փաշինյանն ասում է՝ քանդում ենք բարիկադները, որ քաղաքական ռասիզմ տեղի չունենա, նույն սկզբունքով կարող էր Սերժ Սարգսյանին այդ պաշտոնին նշանակել՝ ասելով, որ քանդում է բարիկադները»: