Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

24 հոկ 2018 16:47

Սարսափելի է ինձ համար այն, որ Փաշինյանն անգրագետ է. Պարույր Հայրիկյան

«Սարսափելի է ինձ համար այն, որ Փաշինյանն անգրագետ է», – հոկտեմբերի 24-ին, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ էր աշխարհի համար:
ԱԻՄ առաջնորդն այդ արտահայտությունը համարում է չիմացության դրսևորում:
«Նա համարձակվում է հայտարարել, որ աշխարհում նման բան չի եղել , այսպիսի հեղափոխություն չի եղել: Լսի´, դու պատմություն չգիտե՞ս բոլորովին, էս ի՞նչ խայտառակություն է: Դու Իսլանդիայում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններին ծանոթ չե՞ս, երբ իսկապես տեղի ունեցավ հեղափոխություն: Ինչպե՞ս կարելի է իշխանափոխության այս պարզունակ գործողությունները կոչել հեղափոխություն», – ասաց Հայրիկյանը:
Պարզաբանելով ասածը՝ նա ընդգծեց, որ հեղափոխություն՝ նշանակում է եղած իրավիճակը փոխել, նշանակում է նախ և առաջ Սահամանդրություն փոխել:
«Ես շատ եմ ցավում, որ ստիպված եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն ասել անգրագետ: Անգրագետ են նաև նրա հետ աշխատողները: Քաղաքապես կատարյալ անգրագետ են», – նշեց ԱԻՄ առաջնորդը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր