Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

25 հոկ 2018 19:45

Վաշինգտոնը բլյուզ է նվագում Կովկասում Ռուսաստանի նյարդերի վրա

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Կովկասը նշանավորվել է կարեւորագույն թեմայի քննարկմամբ, որը, որպես կանոն, «պոլիտկոռեկտությունից» դուրս է համարվում: Թեման զենքի վաճառքն է ու դրանով տարածաշրջանային հակամարտությունների վերահսկումը: Բոլթոնը հիշեցրել է, որ Հայաստանը հիմնականում զենք է գնում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանի զենքի 80%-ը նույնպես Ռուսաստանից է, ինչը չի նպաստում հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքով, դա Ռուսաստանին ազդեցության լծակ է տալիս երկու կողմերի վրա եւ խաղաղության չի բերում:
Ամերիկացի ու եվրոպացի քաղաքական գործիչներն նախկինում էլ էին թեթեւ ակնարկում, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվերսիֆիկացնեն սպառազինությունների գնումը, որ ազատվեն Ռուսաստանի վերահսկողությունից: Չնայած դրան՝ վերջին երկու տարիներին ղարաբաղյան հակամարտության տարածքում հիմնականում ադրբեջանական կողմից ոչ ռուսական զենք է հայտնվում: Մասնավորապես, ամռանը Բաքվում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել են իսրայելական, եվրոպական սպառազինություն, ինչպես նաեւ ամերիկյան ուղղաթիռներ:
Փորձագետները շքերթից հետո եզրակացրել էին, որ ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարման էմբարգոն լուռ հանվել է: Բայց եթե Ադրբեջանը Ռուսաստանից դուրս զենք գնելու առումով սահմանափակումներ չունի, ապա Հայաստանը պարտավորություններով կապված է ՀԱՊԿ-ին եւ հայ-ռուսական պայմանագրերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 1992 թվականին ընդունել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխությունը, որն արգելում է Ադրբեջանին օգնություն հատկացնել ԱՄՆ կառավարության կողմից: Արգելքի հիմնավորման մեջ նշված է Հայաստանի եւ ԼՂՀ շրջափակումն Ադրբեջանի կողմից:
2001 թվականին այդ ուղղումն առաջին անգամ կասեցվել է, հետո դա կրկնվել է եւս երկու անգամ: Բաքու այցի ժամանակ Ջոն Բոլթոնը, ըստ ՏԱՍՍ-ի, ասել է, որ Թրամփը կարող է օգտագործել իր ազդեցությունը, որ նորից կասեցնի այն: Բոլթոնը Երեւանում սպառազինության վաճառքի մասին ասել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ իրավիճակի բարելավման շարժիչ ուժը պետք է մրցակցությունը լինի:
ԱՄՆ նախագահի խորհրդականն ասել է, որ ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը, բայց հարցը պետք է դիտարկել ամերիկյան օրենքի շրջանակում:
ԱՄՆ-ն դիվանագիտական լեզվով կողմերին առաջարկում է չասահմանափակվել միայն ռուսական զենքով եւ գնել ավելի լավը՝ ամերիկյանը: Բաքվում այս առթիվ աժիոտաժ է սկսվել. Ադրբեջանում 907-րդ ուղղումը միշտ ընկալել են ԱՄՆ քաղաքական գնահատականը ղարաբաղյան հակամարտությանը: Այդ գնահատականն էլ հանգում էր նրան, որ քանի դեռ Ադրբեջանը շրջափակում է Հայաստանն ու Ղարաբաղը, ԱՄՆ-ն զենք չի վաճառի:
907-րդ ուղղման փոփոխությունը Բաքվում կարող է ընկալվել որպես ԱՄՆ քաղաքական վերաբերմունքի փոփոխություն ղարաբաղյան հակամարտության նկատմամբ:
Հայաստանը կհամաձայնվի՞ ԱՄՆ հետ քննարկել սպառազինության մատակարարումը: Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Բոլթոնի հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններում նշված է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ հետ քաղաքական ու տնտեսական համագործակցությամբ, ժողովրդավարական բարեփոխումների ու քաղաքացիական հասարակությանն աջակցությամբ:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր