Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 նոյ 2018 12:20

Սա ձեր հողը չէ, ոչ էլ Էրդողանի կուսակցությանը.Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է

Սա ձեր հողը չէ, ոչ էլ Էրդողանի կուսակցությանը.Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն էԹուրքական մեջլիսում քուրդ պատգամավոր Ֆարհադ Անջոն ելույթ է ունեցել՝ ընդգծելով, որ այն կլինի կարճ և դիպուկ:
«Ձեզանից ոմանք մեզ մարդասպաններ են անվանում: Բայց ով է սպանում քաղաքացիներին և ով է մարդասպանը: Ես քուրդ եմ, պատմությունն իմ հաղթանակն է: Որպես քուրդ ապրում եմ իմ Քուրդիստան հողում: Սա դուք անվանում եք ձեր հողը: Սա ձեր հողը չէ, ոչ էլ Էրդողանի կուսակցության հողը: Հողը ձեր բոլորիցդ մեծ է, այն պատկանում է իրական մարդկանց: Այստեղ եղել են հույները և հայերը: Մենք քրդերս դեռ այստեղ ենք, ոչ մի տանկ և զինվորական չի կարող մեզ հեռացնել այստեղից: Դուք կարող եք ոչնչացնել մեզ: Նետեք ձեր ռումբերը, սպանեք մեր երեխաներին: Սպանեք քաղաքացիներին, բայց դուք չեք կարող ոչնչացնել մեզ: Ես թքած ունեմ: Ճշմարտությունն ավելի կարևոր է, քան կյանքը:
Մենք քրդերս մշտապես քուրդ կլինենք, նախքան դուք թուրք կդառնաք ու նաև նրանից հետո, երբ թուրքերը կգնան այստեղից:
Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է: Պատմությունն իմ վկան է: Ի՞նչ կարող եք դուք ասել: Սպանեք ինձ, ես կասեմ ճշմարտությունը:
Ես մահվան դեմքն եմ և համարձակորեն մարտնչում եմ իմ ազատության համար, ինչպես միլիոնավոր այլ քրդեր:
Ես մարդ եմ, որն ապրում է այս հողում հազարավոր տարի, դուք եկաք և գրավեցիք այն:
Ես կռվեցի իմ ժողովրդի ազատության համար, ինչպես նաև մյուս ազգերի ազատության համար», – ասաց քուրդ պատգամավորը:
Նշենք, որ պատգամավորի ելույթի ժամանակ մեջլիսի թուրք պատգամավորներն սպառնում էին նույնիսկ սպանել Ֆարհադ Անջոյին կամ էլ վերջինիս բանտ ուղարկել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր