«Իմ քայլի» եւ ԲՀԿ–ի քարոզարշավում խախտումներ են արձանագրվել

Նա նկատեց, որ ոչ ճիշտ վայրերում են փակցված «Իմ քայլը» դաշինքից Դավիթ Սանասարյանի, Հայկ Կոնջորյանի եւ ԲՀԿ–ից Արթուր Դալլաքյանի նախընտրական պաստառները։
Դավիթ Սանասարյանի պաստառի վրա էլ ՀՀ զինանշանն է պատկերված, ինչը, Իոաննիսյանի խոսքով, ԸՕ խախտում չէ, բայց ՀՀ զինանշանի մասին օրենքի խախտում է։
Քարոզարշավի ընթացքում խախտումների գերակշիռ մասը վերաբերում են նախընտրական պաստառները ոչ ճիշտ վայրերում փակցնելուն, իսկ ճիշտ վայրերում փակցված պաստառները պոկելուն։
Իբրեւ մտահոգություն Իոաննիսյանը բարձրաձայնեց, որ նախընտրական պայքարն առայժմ գաղափարական դաշտում չէ. «Աշխարհում այլ կերպ է՝ թեկնածուներից մեկն ասում է՝ եթե ես ընտրվեմ՝ այսինչ օրենքն եմ ընդունելու, մյուսն ասում է՝ եթե ընտրվեմ, այնինչը։ Մեզ մոտ այդպիսի բան չկա»,–ասաց Դանիել Իոաննիսյանը։