29–ամյա տղամարդը գումար է պահանջել՝ սեռական հարաբերության տեսանյութը չհրապարակելու համար

Ըստ նրա՝ միաժամանակ տղամարդը խաբեությամբ իրենից վերցրել է իր ոսկեղենը և այն գրավադրել բանկերից մեկում: Լուսինե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Նաիրի Գ.-ն ներկայումս ոսկեղենը վերադարձնելու համար իրենից պահանջում է 300 հազար դրամ՝ սպառնալով, չտալու դեպքում համացանցի միջոցով կհրապարակի իրենց մասնակցությամբ գաղտնի նկարահանած սեռական հարաբերության տեսանյութը:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Նաիրի Գ.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները բազմակողմանի բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Հ.-ն սովորում է Երևանում գործող պետական բուհերից մեկում: