8 ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանին մինչ այժմ պաշտոնապես չեն հրավիրել Ռուսաստան.«Հրապարակ»

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ տարածքում էժան գազ են ստանում միայն Բելառուսն ու Հայաստանը, եւ մինչեւ տարեվերջ ավարտվում է մեր պայմանագիրը։ Ռուսաստանը դեռ չի շնորհավորել Փաշինյանին, եւ չնայած պնդումին, որ ԱԺ ընտրությունները Պուտինը չպետք է շնորհավորի, 2017-ի ընտրություններից 1 օր հետո նա շնորհավորել է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին․
«Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք եւ Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են ՀՀ քաղաքացիների շրջանում: Դա նաեւ սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, ՀՀ ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է»։ Ասվածի հետ դժվար է համաձայնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: