Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

19 դեկ 2018 17:20

«Իմ քայլը» դաշինքի խորհրդարան անցած ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն

«Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 19-ին, ժամը 19։30-ին բավականին մեծ կազմով հանդիպում է անցկացնելու Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը չմանրամասնեց, թե ինչ հարց է քննարկվելու այդ հանդիպմանը: Հարցին՝ արդյոք քննարկվելու է, թե ով է գնալու օրենսդիր, ով գործադիր մարմին, Սիմոնյանն ասաց՝ չի կարծում:
«Դա պարզապես հանդիպում է խորհրդարան անցած ներկայացուցիչների հետ՝ բավականին մեծ կազմով»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 ուժ. «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը, ԲՀԿ-ն՝ 8.27%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր