Աննա Հակոբյանի խոսնակը շնորհակալություն է հայտնել Սամվել Ալեքսանյանի աղջկանից

Շնորհակալություն Lentex LLC, Melante, ALEX Textile ընկերություններին, որ արձագանքեցին և անմասն չմնացին բարեգործությունից ու մեր տատիկ-պապիկների համար անվճար ուղարկեցին իրենց արտադրանքը.....
Հ.Գ. Քաղցրավենիքով և հյութերով բեռնված մեկ ֆուրգոն էլ այսօր առավոտյան արդեն հասել է ինտերնատ, որ մեր տատիկ-պապիկները 2019-ը դիմավորեն քաղցրեղենով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի խոսնակը՝ Հասմիկ Հարությունյանը:
Նշենք, որ ALEX Textile -ը պատկանում է Սամվել Ալեքսանյանի դստերը: