Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 դեկ 2018 10:19

Հրահանգված է գազի թեմայով առավելագույնս լուռ մնալ.խուճապային տրամադրություննե՞ր, թե արհեստական սպասումներ.«Փաստ»

Հրահանգված է գազի թեմայով առավելագույնս լուռ մնալ.խուճապային տրամադրություննե՞ր, թե  արհեստական սպասումներ.«Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են:
Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաեւ կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որեւէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս լուռ մնալ, միայն սուր անհրաժեշտության դեպքում պաշտոնապես սոսկ մեկ նախադասությամբ սահմանափակվել՝ «բանակցություններն ընթացքի մեջ են»:

Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք էլ լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում առաջիկայում, այդ իսկ պատճառով աշխատում են մի կողմից թույլ չտալ խուճապային տրամադրություններ, մյուս կողմից՝ խուսափել արհեստական սպասումներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր