Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

21 հուն 2019 10:02

Հիվանդություններ , որոնք 2019 թվականին կսպառնան մարդկությանը

Հիվանդություններ , որոնք 2019 թվականին կսպառնան մարդկությանըԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով՝ օդի աղտոտումը եւ դրա հետ կապված կլիմայական փոփոխությունները, էբոլա տենդը, գրիպի գլոբալ համաճարակը, ՄԻԱՎ-ը եւ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության աճը տեղ են գտել 2019 թվականին մարդկանց առողջության համար 10 գլխավոր սպառնալիքների ցուցակում:
Այլ վտանգների թվում, որոնց մասին նա նախազգուշացնում է Ժնեւում տարածված մամուլի տեղեկագրում, դենգե տենդն է, ոչ վարակիչ հիվանդությունները, առաջնային բուժօգնության թուլությունը, դժվարին կենսապայմանները մոլորակի առանձին շրջաններում եւ բնակչության մի մասի պատվաստվել չցանկանալը։
Օդի աղտոտումն առաջին տեղն է զբաղեցնում սպառնալիքների թվում: «Յուրաքանչյուր տասը մարդուց ինն ամեն օր կեղտոտ օդ է շնչում: 2019 թվականին օդի աղտոտումը ԱՀԿ-ն որակել է որպես խոշորագույն ռիսկ առողջության համար»,-նշում է կազմակերպությունը: Նա հիշեցրել է, որ ամեն տարի օդի աղտոտումը հանգեցնում է 7 մլն մարդու վաղաժամ մահվան: Բացի այդ, այն ազդում է կլիմայի փոփոխման վրա: Փորձագետների գնահատումներով՝ 2030-ից մինչեւ 2050 թվականը կլիմայի փոփոխությունների հետեւանքով մահվան դեպքերի թիվը տարեկան կավելանա 250 հազարով: Ոչ վարակիչ հիվանդությունները, որոնց թվում են՝ շաքարախտը, քաղցկեղը եւ սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդ տեղն Է զբաղեցրել 2019 թվականի գլխավոր վտանգների ցուցակում: Այդ հիվանդություններից տարեկան մահանում է 41 մլն մարդ, ինչը կազմում է մահվան բոլոր դեպքերի 70 տոկոսը:

Աշխարհը վաղ թե ուշ բախվելու է գրիպի համաճարակին եւ միակ բանը, որը դեռեւս հայտնի չէ, այն է, թե երբ դա կպատահի եւ որքան անխնա կլինի, նախազգուշացնում է ԱՀԿ-ն: Կազմակերպությունը գրիպի վիրուսի շրջանառության մշտական մոնիթորինգ է իրականացնում 114 երկրում:
ԱՀԿ-ն նաեւ հիշեցնում է, որ կյանքի դժվարին պայմանները՝ կապված են ռազմական հակամարտությունների, երաշտի, սովի, բնակչության տեղաշարժերի հետ, լուրջ վտանգի են ենթարկում 1,6 մլրդ մարդկանց առողջությունը, ինչը կազմում է մոլորակի բնակչության 22 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր