Երբ Ջրային կոմիտեի ղեկավարն իր տեղում չէ, իսկ կառույցը շարունակում է հետադիմել

Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,-հաղորդում է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։
Հետաքրքիր է,
խրախուսելու մասին է խոսվում մի կառույցի ղեկավարի կողմից այն դեպքում, երբ
վերջինս որևէ շոշափելի արդյունքի այդ տարվա ընթացքում չի հասել, փոխարենը տանուլ է
տվել ամենակարևոր գործառույթներից մեկը՝ պետական բյուջե գումար մուտք անելու
պարտականությունը՝ 50 տոկոսով: Վերոնշյալ
օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պաշտոնատար
անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին
կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) տվյալ մարմնի նյութական
խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Ստացվում է այնպես, որ Ջրային կոմիտեն պետական բյուջե չապահովելով մոտ 3.5 մլրդ ՀՀ
դրամ կամ իր համապատասխան գործառույթի մոտ 50 տոկոսը, շռայլում է հսկայական պարգևավճարներ
և հետևաբար ու տրամաբանորեն հաստատում օրենքի այդ կետը, որ իբրև տնտեսումներ կամ խնայողություններ
է ունեցել:
Հետաքրքիր է իմանալ, եթե նման կերպ տնտեսումներ կամ խնայողություններ է
ունենում, ինչո՞ւ դրանցով չի կարգավորում ջրային ոլորտը, որի պատճառով հսկայական մեծ
չափերի ջրագողություններ և ջրայուրացումներ են տեղի ունենում՝ հատկապես ոռոգման համակարգում: Ինչո՞ւ ջրային կառավարման ոլորտն արդեն 20
և ավել տարի գտնվում է պարզապես կաթվածահար վիճակում, որի պատճառով անընդհատ տեղի է
ունենում ջրօգտագործողների շահերի բախում, որի արդյունքում տուժում են բոլորը: Ինչո՞ւ
գետերում չի տեղադրվում ջրաչափեր և սկադա համակարգեր, որպեզի հստակ երևան ջրապաշարները
և փոխարենն այսօր ստիպում են այլ ջրօգտագործողներին իրենց հաշվին այն իրականացնեն,
այդ թվում փոքր հիդրոկայաններին՝ թեպետ գործող օրենսդրությամբ նման պահանջ դրված չէ: Ինչո՞ւ այսօր գերկարևոր խնդիրներից մեկը՝ հանրապետությունում ջրամբարների կառուցման
և դրանց պահպանման հարցով որևէ շոշափելի առաջընթաց չի արձանագրվում, փոխարենը միշտ
հնչում են ֆինանսների բացակայության մասին գրեթե ոչ հիմնավոր պատասխաններ: Ինչո՞ւ Սևանա
լճից շարունակաբար ահռելի ջուր է բաց թողնվում, փոխարենը չի ապահովվում օրենքով նախատեսված
Սպանդարյան ջրամբարից Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի բնականոն ջրառը … և այսպես շարունակ ինչու-ներ, որոնք անհետաձգելի կարգով պատասխան են պահանջում:
Ի վերջո, հանրությունը
պահանջում է պատասխանատվության ենթարկել օրինազանց պետական գործիչներին և վերականգնել պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ:
Շարունակելի….
Hayacq.com