Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը          Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

30 հուն 2019 20:25

Ինչ հիվանդություն է զարգանում սուրճ աղալու դեպքում

Սուրճն աշխարհի ամենահանրահայտ ըմպելիքներից է։ Շատերին դա կարող է զարմացնել, սակայն արտադրական ծավալներով սուրճ աղալը բոլորովին էլ անվտանգ չէ առողջության համար։
Այն խանութների վաճառողներին, որտեղ տեղադրված են սրճաղացներ, պետք է իմանալ, որ սուրճի հատիկների փոշին շնչելը կարող է հանգեցնել թոքերի լուրջ հիվանդության։ Խոսքը էկզոգեն ալերգիկ ալվեոլիտի մասին է։ Այն դեպքում, եթե ալերգիայի աղբյուրը սուրճի հատիկներն են, դրանք անվանում են նաեւ «սուրճ աղացողների հիվանդություն»։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում ասաց բժիշկ-պուլմոնոլոգ, Բնագիտության ռուսական ակադեմիայի պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։
«Եթե սուրճը աղալ տնային պայմաններում, ապա դա առողջությանը որեւէ վնաս չի հասցնի»,- տեղեկացրեց նա։
Էկզոգեն ալերգիլ ալվեոլիտը պայմանավորված է շնչվող օդի հետ օրգանիզմ մտնող արտաքին հակագեներին իմունային համակարգի ռեակցիայով։ Սուրճի փոշու հետ մեկտեղ, որպես ալերգեններ կարող են ծառայել, օրինակ, խոնավ փայտը, պանրի որոշ տեսակներ, աղացած բիբարը, կեղտոտ փողային երաժշտական գործիքները։
Ալերգենից կախված՝ ալվեոլիտը կարող է մի քանի նշանակություն ունենալ՝ «սուրճ աղացողի հիվանդություն», «քարտաշի հիվանդություն», «սաունա հաճախողի հիվանդություն» եւ այլն։
Հիվանդության առաջին ախտանիշներն են կրծքավանդակի ցավերը եւ չոր հազը։ Այնուհետեւ կարող են զարգանալ թոքային եւ սրտային անբավարարություն, խախտվել ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաները, ինչպես նաեւ՝ նյութափոխանակությունը։
Ոսկանյանի խոսքերով, Հայաստանում բավական հաճախ է հանդիպում «քարտաշի հիվանդությունը»՝ կապված շինարարության զարգացման բարձր տեմպերի հետ։ Կահույքի արտադրամասում աշխատանքը նույնպես կարող է էկզոգեն ալերգիկ ալվեոլիտի պատճառ դառնալ, եթե աշխատակիցները ստիպված են անընդհատ փայտի փոշի շնչել։
Ոսկանյանը խորհուրդ տվեց պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները եւ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում ժամանակին դիմել բժշկի։ «Ճիշտ ախտորոշումը կօգնի ժամանակին սկսել բուժումը»,- նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր