ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

19 մար 2019 17:20

Եթե որևէ մեկը կանգնի թուրքերի, մուսուլմանների դեմ, իր պապերի պես դագաղում կհայտնվի. Էրդողան

Եթե որևէ մեկը կանգնի թուրքերի, մուսուլմանների դեմ, իր պապերի պես դագաղում կհայտնվի. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մուսուլմանների դեմ ուղղված և 50 մարդու կյանք խլած ահաբեկչության ֆոնին խիստ նախազգուշացում է հղել նրանց, ովքեր հակամուսուլմանական նպատակներով պատրաստվում են երկիր մուտք գործել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 65-ամյա ղեկավարը հանրային ելույթի ժամանակ անդրադարձել է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտին ու հայտարարել, որ նողկալի դրդապատճառներով Թուրքիա մուտք գործողները «հետ կվերադառնան դագաղներով»:

Հայտնի է, որ Էրդողանը նկատի է ունեցել 1916թ. դաշնակից ուժերի՝ Գալիպոլիի թերակղզի ներխուժելու ձախողված փորձը:

«Ձեր պապերը եկան, նրանցից որոշները հետ վերադարձան դագաղների մեջ պառկած: Եթե դուք էլ ձեր պապերի պես գաք, վստահ եղեք, որ նրանց պես էլ վերադառնալու եք: Եթե որևէ մեկը կանգնի թուրքերի, մուսուլմանների և մյուս հալածյալների դեմ, ապա պատմությունը կկրկնվի: Եթե Թուրքիան կրկին Գալիպոլիի ճակատամարտի պես փորձության առաջ կանգնի, ապա կկարողանա նույնը կրկնել»,-ասել է Էրդողանը:

Հայտնի է, որ Դարդանելի գործողությունը կամ Գալիպոլիի ճակատամարտը մասշտաբային զինված գործողություն էր, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այն սկսվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նախաձեռնությամբ՝ Անտանտի կողմից: Դրա նպատակը Ստամբուլի գրավումն էր, Թուրքիայի պատերազմից դուրս գալը և դեպի Ռուսաստան ծովային ճանապարհի բացումը: Արդյունքում Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր