Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 մար 2019 12:35

Արցախի հարցում Ադրբեջանը պետք է զիջումների գնա,Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի. ԱՄՆ նախագահի թեկնածու

Արցախի հարցում Ադրբեջանը պետք է զիջումների գնա,Հայոց ցեղասպանությունը պետք է  ճանաչվի. ԱՄՆ նախագահի թեկնածուԱՄՆ Կոնգրեսում Հավայիներից ընտրված օրենսդիր, 2020թ. կայանալիք ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը կոչ է արել զգալի փոփոխություններ կատարել երկրի վարած արտաքին քաղաքականությունում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արդար բանաձև ներկայացնել, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու բարգավաճմանը:

Նախագահի թեկնածուն այս մասին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին (ANCA) ուղղված տեսաուղերձում, որում նաև պատմել է 2017թ. Հայաստան և Արցախ կատարած այցի մասին:

«ԱՄՆ-ի հայ համայնքն ավելի քան մեկ դար իր դրական և ինտեգրալ դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին, կանգնել նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման ձգտումների կողքին: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի վերաբերյալ արդար վճիռ կայացվի»,-ասել է Գաբարդը:

Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում իր միջնորդական դերը, սակայն միևնույն ժամանակ այն չպետք է շարունակի կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն չխոսի այն ժամանակ, երբ կողմերից որևէ մեկը խախտում է հրադադարի ռեժիմը:
«Միացյալ Նահանգներն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի այնպիսի բանաձև, որը հիմնված կլինի միայն Արցախի ու Հայաստանի կողմից անհապաղ ու մշտական զիջումների վրա և միևնույն ժամանակ կենթադրի Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների բացակայություն»,- ասել է Գաբարդը:

Թեկնածուի համոզմամբ, «թեև հիմնախնդրի կարգավորման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարիմ մնալը կարևոր է, այնուհանդերձ՝ կարևոր է նաև բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր