Իրականում ուղղաթիռով տեղափոխվածներից երկուսն են մահացել.ինչու երկրորդ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն չկար

Երևան տեղափոխված քաղաքացին մահացել է» վերնագրով նյութին՝ նշելով, որ պացիենտ Սամվել Արտեմի Ստեփանյանը ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» Վանաձորի «Տարեցների տնից» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III աստիճանի /մարմնի ծածկույթի 35% մակերեսով/: Այրվածքային շոկ II աստիճանի»: Նա գրել էր, որ ընդունման պահին վերջինս զննվել է պատասխանատու վնասվածքաբանի կողմից, շտապ կատարվել է ինտենսիվ բուժում՝ ինֆուզիոն, ցավազրկող, հակափայտացման: Կատարվել է նաև վերքերի մշակում և տեղային ցավազրկում: «Պացիենտի վիճակը մնացել է ծանր, բուժման շարունակման հետ մեկտեղ, որոշվել է տեղափոխել Երևան և տրվել է արտագնա «արագ արձագանքման» ծառայության կանչ ուղղաթիռի միջոցով: Տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և հետազոտությունների իրականացման փուլում արձանագրվել է սրտի կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք ապարդյուն են եղել: Արձանագրվել է կենսաբանական մահ»,-գրել է Նիկողոսյանը:
Նա գրել էր, որ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված ուղղաթիռը ըստ «Airbus Helicopters» ընկերության կողմից (որպես արտադրող) հաստատված թռիչքային ձեռնարկի` նախատեսված է բժշկական նպատակներով շահագործման համար, իսկ պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնություն և սպասարկում ու երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայության վերակենդանացման բրիգադների միջոցով:
«Այստեղից հետևություն` սույն կայքը տարածել է ապատեղեկատվություն նախ այն մասով, թե հիվանդը մահացել է ուղղաթիռի մեջ, երկրորդ` տեղափոխվել է ոչ թե «Աստղիկ» բժշկական կենտրոն, այլ «Էրեբունի» և երրորդ` հագեցված է եղել համապատասխան սարքավորումներով»,-գրել էր մամուլի խոսնակը:
Armdaily.am-ի տեղեկություններով, նշված ուղղաթիռով տեղափոխված հիվանդներից ոչ թե միայն մեկն է մահացել, այլև երկու մահ է գրանցվել, որոնցից մեկը գրանցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մյուսը ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Սակայն մամուլի խոսնակը արդրադարձել էր միայն մեկ դեպքին։ Armdaily.am-ի հարցին, թե ինչու երկրորդ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն չկար հաղորդման մեջ, Նիկողոսյանը պատասխանեց, որ հերքումը վերաբերում էր միայն այն դեպքին, որ նշված էր հրապարակման մեջ։ Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին՝ նա նշեց, որ տեղեկություն չունի։ Նիկողոսյանը խոստացավ, որ երկրորդ դեպի վերաբերյալ մանրամասները նույնպես կճշտի և կտեղեկացնի։
armdaily.am