Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

13 հուն 2019 14:50

Զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը առ այսօր կրում է Սերժ Սարգսյանի փոխանը

Քցված Հայաստան
Անհնար է դատել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն էլ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով:
 
Սահմանադրությունը Հայաստանի նախագահների համար փոխանի դեր է կատարել և զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը առ այսօր կրում է Սերժ Սարգսյանի փոխանը:
 
Եթե Քոչարյանը սկսի խոսել ցմահ կդատվեն ՀՀ և Արցախի բոլոր նախկին նախագահները, ԱԺ ղեկավարները, վարչապետները, նախարարները, դատախազները, մարզպետները, քաղաքապետները, կենտրոնական բանկի ղեկավարները և նրանց հանցավոր ռեժիմը սպասարկող հարյուր հազարավոր հայեր: Ֆիզիկապես այդ ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի Չինաստանից դատավորներ հրավիրել:
 
Թավշյա հեղափոխությունը, որ կատարվեց Հայաստանում վտանգավոր նախադեպ կարող էր դառնալ աշխարհով մեկ, և աշխարհի տերերը սկսեցին զգուշանալ: Այն տնտեսական խոստումները, որ տրվել էին Հայաստանին, չկատարվեցին և հայերը հերթական անգամ քցված դուրս եկան:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր