Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

19 հուն 2019 16:27

Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, անձամբ կխառնվեմ. Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի ավտոմեքենայից  հափշտակել են կենսաթոշակային գրքույկ, անձնագիր և բանալիներ։ Այս մասին  հայտնեց  Թամամյանը։
Նա նշեց, որ պայուսակում արժեքավոր իրեր կամ գումար չի եղել՝ հույս հայտնելով, որ փաստաթղթերը հետ կվերադարձնեն։
«Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, ես կխառնվեմ՝ կբացահայտենք»,–ասաց նա։
Ավելի վաղ Shamshyan.com-ը   հայտնել է, որ հունիսի 18–ին թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։ Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են եւ այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր եւ այլ իրեր։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր