Մեզ ընդամենը ստորացնելով պարտադրում են.Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են          Իրանի կառավարությունը պնդում է՝ ոչ ոք չօգնեց իրենց ուղղաթիռի բեկորների որոնման գործընթացում       Եթե հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու, հետևե՛ք ձեր բառապաշարին». Սիմոնյանը՝ Մինասյանին    

27 հուն 2019 15:19

ՌԴ-ում փրկարարներն արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդու են հայտնաբերել,ողջ մնալու համար սեփական մեզն է խմել (ֆոտո)

Ռուսաստանի հեռավոր՝ Մոնղոլիային սահմանակից Տուվա շրջանում, փրկարարներն արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդու են հայտնաբերել, որը, ինչպես պարզվել է հետագայում, մեկ ամիս շարունակ եղել է որջում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ալեքսանդր անունով տղամարդը եղել է գրեթե մահամերձ վիճակում, երբ նրան գտել են: Նրա խոսքով՝ վայրի գիշատիչը կոտրել է իր ողնաշարն ու այդ վիճակում իր որջում թողել, որպեսզի ավելի ուշ ուտի:

Ի սկզբանե նրան հայտնաբերել են որսորդական շները, որոնց տերերը սկզբում կարծել են, թե նա արդեն մահացած է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ալեքսանդրն ուղղակի սոսկալի տեսք է ունեցել:

Պարբերականը նկատում է, որ գորշ արջերն իրենց որսին բռնելուց անմիջապես հետո չեն ուտում: Նրանք մի քանի օր կամ շաբաթ սպասում են, մինչև որ այն հոտի, հետո նոր վերադառնում են և ուտում:

Ավելի ուշ հիվանդանոցում փոքր-ինչ ուշքի գալուց հետո Ալեքսանդրը մանրամասնել է, որ ողջ մնալու համար ստիպված է եղել սեփական մեզը խմել: Բժիշկների խոսքով՝ տղամարդը հրաշքով է ողջ մնացել:

Ալեքսանդրի մոտ հայտնաբերվել են բավականին լուրջ վնասվածքներ, որոշ հատվածներում մաշկը սկսել է նեխել:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ շոկային պատմության հրապարակումից հետո բազմաթիվ օգտատերեր զուգահեռներ են անցկացրել դրա և օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյի «Փրկվածը» ֆիլմի միջև, որտեղ գլխավոր հերոսը ողջ է մնում գորշ արջի սարսափելի հարձակումից հետո:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր