Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

10 հուլ 2019 13:49

Երեւանում համատարած հոսանքազրկումներ են, հոսանքի տատանումներից շարքից դուրս են եկել էլեկտրական սարքերը, համակարգիչները

Երեւանի տարբեր հատվածներում, այսօր՝ հուլիսի 10-ին 12։30-ից սկսած համատարած հոսանքազրկումներ են ու հոսանքի տատանումներ:
Խափանումներով է աշխատում նաեւ հեռախոսակապը եւ ինտերնետ ապահովումը։

Բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում, որ քաղաքի տարբեր հատվածներում հոսանքի տատանումներից շարքից դուրս են եկել էլեկտրական սարքերը, այդ թվում համակարգիչները:
***
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Այս մասին Facebopok-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։


Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,-նշել է նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր