Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

10 հուլ 2019 15:46

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն զգուշացնում է՝դադարեցվել է պոմպակայանների աշխատանքը,հնարավոր են՝ ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ

Հնարավոր են՝ ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Այս մասին  ասացին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Հանրային կապերի բաժնից:

«Ինչպես հայտնի է՝ Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգում ներկայումս առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնցով պայմանավորված դադարեցվել է նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պոմպակայանների աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը հասնում է սպառողներին պոմպակայանների միջոցով, հասկանալի է, որ դա չէր կարող չանդրադառնալ ջրամատակարարման կայունության վրա»,- ասացին ընկերությունից:
«Վեոլիա ջուրն», ըստ ընկերության, ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնելու սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները:

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր վայրերում այսօր ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի:
Իսկ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր