ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայանպաստ նախաձեռնությունը.Բաքվի՝քաղաքացիական օդանավը խոցելու սպառնալիքն անընդունելի է

Փոփոխություններն առաջարկվել է սահմանել 2020 ֆինանսական տարվա ազգային պաշտպանությունը կարգավորող օրենքում: Փոփոխությունների առաջարկին աջակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը, փոխնախագահ Ադամ Շիֆը: Ներկայացուցիչների պալատն առաջարկն ընդունել է 234 կողմ և 194 դեմ ձայնով:
Շերմանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին աջակցության համար՝ ասելով. «Ինչպիսի կարծիք էլ որ ունենաք Արցախի քաղաքական կարգավիճակի մասին, քաղաքացիական օդանավը խոցելու սպառնալիքն անընդունելի է: Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս հաստատելու համար, որ մենք չենք աջակցում ադրբեջանցիներին այս սարսափելի վարքագծում»:
Ավելի վաղ Պալատի քվեարկությանը ներկայացված առաջարկին կողմ ելույթով հանդես էր եկել կոնգրեսական Ռոն Ռայթը: