Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

13 հուլ 2019 12:00

Մատաղիսի գործով քննությունը վերսկսվել է. Գագիկ Ջհանգիրյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել

16 տարի առաջ՝ 2003թ-ի դեկտեմբերին, Մատաղիսում երկու զինվորի սպանության գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է, եւ վերսկսված վարույթն ուղարկվել է ԱԱԾ։
 Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից, ով հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանի հանձնարարությամբ՝ Ռոման Արամի Եղիազարյանի և Հովսեփ Մովսեսի Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում։

Խաչատրյանը նշեց, որ արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. «Վերսկսված նախաքննության ընթացքում ձեռնարկվում են օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցառումները՝ գորի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, հետազոտման, հանցանք կատարած անձի (անձանց) բացահայտման ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել 2003թ. դեկտեմբերի 24-ին. N զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս էին եկել զորամասի տարածքից եւ այլեւս չէին վերադարձել։ Դեպքից 15 օր անց՝ արդեն 2004 թվականի հունվարի 9-ին, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները Մատաղիսի ջրանցքից հայտնաբերել էին Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիակները։ 

2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին։ Նրանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։  2006 թվականին Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման, այնուհետեւ Վճռաբեկ դատարանը բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության։ Մեկ տարի անց նշված անձինք դարձյալ գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ: Վեց տարի անց՝ 2012 թվականին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործով արդարացման դատավճիռ էր կայացրել: Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը անմեղ էին ճանաչվել` կատարված հանցագործությունում նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Մատաղիսի գործի վերաբացումը կարող է շրջադարձային լինել, եթե իհարկե իշխանությունները մտադրություն ունեն ամբողջությամբ բացահայտել կատարված հանցագործությունը։

Չպետք է մոռանալ, որ և՛ սպանված զինվորների, և՛ դատապարտված զինվորների ծնողները մեղադրում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ գործը կոծկելու և իրականությունը չբացահայտելու մեջ։ Չի կարելի բացառել, որ վերաբացված գործը այնպիսի ընթացք ստանա, որ քրեական գործ հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի դեմ, եթե իհարկե ծնողների կասկածները հաստատվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր