Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 հուլ 2019 15:36

Ամեն ինչ սկսվեց պաստառներից՝«Խուժան կինո գալի՞ս ես»...Դավիթ Սահակյանցը դուրս գալը միությունից կապ ունի՞ տրանսգենդերի մասին ֆիլմի հետ

Այս տարի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը աղմկահարույց քննարկումների կիզակետում էր տարբեր հարթակներում: Ամեն ինչ սկսվեց պաստառներից՝ «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Փախած կինո գալի՞ս ես» գրություններով պաստառներն իրարամերժ գնահատականների արժանացան, իսկ հետո արդեն՝ նաև ֆիլմերի ցանկը:
Հիշեցնենք, որ ֆիլմերին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Երևանում երեկ թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ …Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու…Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։
Ի դեպ, տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը՝ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին», որը ցուցադրվել էր այլ ֆիլմի փոխարեն, կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում արժանացավ «Արծաթե ծիրան» մրցանակի:
Հայտնի մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը սույն ֆիլմի մրցանակակիր դառնալու մասին հրապարակումը տեղադրելով իր ֆեյսբուքյան էջում՝ նշել էր, որ դիմում է գրել՝ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու համար:
Սահակյանցը գրում է, որ դիմումը ներկայացրել է իր և Լ. Սահակյանցի անունից, ով միության անդամ է ավելի քան 30 տարի:
168.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց պատճառները. «Փաստը, որը եղավ, մրցանակը, որը հանձնվեց մի փառատոնի անունից, որի փաստացի ղեկավարն է Հարություն Խաչատրյանը, ով նաև Հայաստանի կինոգործիչների միության նախագահն է… Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում. իմ և մայրիկիս անունից գրեցի դիմում, ով 30 տարուց ավելի միության անդամ էր»:
Մեր հարցին, թե՝ արդյոք փորձե՞լ եք խնդիրը քննարկել միության նախագահի հետ, Դ. Սահակյանցը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև անիմաստ է, ու գիտեմ, որ, քանի տարի է արդեն՝ փորձ էր արվում՝ նման ֆիլմեր բերվեին կինոփառատոնի շրջանակներում՝ «գեյհամայնքի» մասին նկարահանված ֆիլմեր:
Իսկ մենք այս տարի հասել ենք նրան, որ և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ֆիլմեր են ցուցադրվել, և՛ տրանսգենդերի մասին ֆիլմեր, ինչն անընդունելի է ինձ համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր