Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

02 օգոս 2019 17:03

Հպարտ եմ ձեզանով եղբայրներ... ավելի ճիշտ՝ ախպերիկներ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է փաստն այն մասին, որ 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15%-ով ավելի քաղաքացի
«Հպարտ եմ ձեզանով եղբայրներ... ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով»,-գրել է վարչապետը:
***
Հայաստանում 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոսով ավելի քաղաքացի:  Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանի իր էջում գրառում է կատարել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա մասնավորապես ասված է.
«Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու, ինչպես նաև այլ աշխատանքների հետ: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120-ը հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: «Ես եմ» ծրագրով զորակոչվել է 89 քաղաքացի: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի: Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր