Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

05 օգոս 2019 17:24

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը և բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը և բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Ինչ վերաբերում է նրանց հետագա գործողություններին, Մելիքյանն ասաց, որ ամեն բան վերջնական կորոշեն, երբ ստանան Վերաքննիչ դատարանի որոշումը:
«Բնականաբար, իրավական հետևանք լինելու է, քանի որ խուզարկությունը եղել է ապօրինի, իսկ դրա արդյունքում ձեռք բերված ցանկացած ապացույց ենաթկա չէ օգտագործման՝ որպես թույլատրելի ապացույց»,- նշեց Գեորգի Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է  ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ՝ պաշտոնեական կեղծիք: Դատավորը մեղադրանքը չի ընդունում և հայտնում է, որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր