Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

09 օգոս 2019 12:58

Նման մի պատերազմ էլ շատ շուտով կսկսվի Ղրղզստանում.Ռոման Բաբայանն անդրադարձել է Ղրղզստանում ծավալվող իրադարձություններին

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի լրագրող, հաղորդավար Ռոման Բաբայանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Ղրղզստանում ծավալվող իրադարձություններին, մասնավորապես՝ նախկին նախագահի ձերբակալությանը նախորդած բախումներին:
«Ես կյանքիս կեսն անցկացրել եմ պատերազմի մեջ: Առաջին պատերազմն ինքն է գտել ինձ՝ դեռ Բաքվում՝ տանը: Իսկ մյուս պատերազմներին ես գնացել եմ արդեն որպես լրագրող»,- գրել է Բաբայանը:
Ըստ նրա՝ այս կամ այն կերպ այդ բոլոր պատերազմները քաղաքացիական են եղել:
«Քաղաքացիական պատերազմն այն է, երբ քո հարևանը, որի հետ դեռ երեկ դպրոց էիր գնում, կամ բենզինով կիսվում, կամ քո կինը նրա երեխաներին էր պահում, այսօր արդեն պատրաստ է սպանել քեզ ու քո ամբողջ ընտանիքը: Եվ այն պատճառով, որ դուք տարբեր ազգությունների եք պատկանում կամ տարբեր քաղաքական հայացքների տեր եք: Դրանից ավելի սարսափելի բան չկա»,- գրել է նա:
Ըստ նրա՝ նման մի պատերազմ էլ շատ շուտով կսկսվի Ղրղզստանում: Եվ, ինչպես միշտ, այն կսկսվի մանր քաղաքական դիմակայություններից:⠀
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է անի հնարավոր ամեն բան, որպեսզի մեզ մոտ նման բան երբեք տեղի չունենա: Սկսելը միշտ հեշտ է, իսկ ահա ավարտելը…»,- եզրափակել է Ռոման Բաբայանը:
Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:
Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր