Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

15 օգոս 2019 11:20

««Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է. Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության և մաքրության խնդիրը դարձել է համազգային հարց...
 
Այն այքան կարևոր է դարձել, որ գործին խառնվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին 1,20 րոպեանոց շոու էին կազմակերպել հանրության համար, և փորձում էին այդպիսով երևանցիներին և քաղաքի հյուրերին բացատրել, թե ինչու է Հայաստանի մայրաքաղաքը գտնվում այդպիսի հակասանիտարական վիճակում... Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա նրանց չհաջողվեց, խոսակցությունը գնում էր ընդամենը «բանսարկության» մակարդակում, քանի որ չկար երրորդ՝ «մեղադրյալ» կողմը՝ «Սանիթեք»-ը, որը պետք է այդտեղ լիներ և պատասխաներ ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի բարձրաձայնած խնդիրներին և ենթադրություններին... Ու ընդհանրապես, շատ զարմանալի է, որ գրեթե մեկ տարի մայրաքաղաքը ղեկավարող քաղաքապետը նոր է «բացահայտել», որ «Սանիթեք»-ն զբաղված է սաբոտաժով...
 
Ի դեպ, պարզվում է` Երևանը մաքուր պահելու համար անհրաժեշտ է 50 աղբատար մեքենա... Մեկ տարվա կտրվածքով Երևանի քաղաքապետարանը գնել է ընդամենը 10 մեքենա... Ի՞նչ է սա նշանակում... Սա պարոն Փաշինյանի «կործանված» Հայաստան ժառանգելու լոկալ՝ «մայրաքաղաքային» տարբերակն է... Այսինքն` ինչպես պարոն Փաշինյանն է հասարակությանը փորձում համոզել, որ իր կառավարության կողմից շոշափելի հաջողությունների գրանցման բացակայությունն իբրև թե պայմանավորված է կործանված երկիր ժառանգելու պատճառով և մարդիկ պետք է մոտակա ժամանակներում լավ բանի չսպասեն, նույնն էլ պարոն Մարությանն է ցանկանում հասկացնել երևանցիներին, որ աղբից շատ շուտ չեն ձերբազատվելու, իսկ պարոն քաղաքապետի մյուս խոստումների մասին պետք է ընդհանրապես երևի մոռանալ...
 
Կամ ի՞նչ է նշանակում պարոն Մարությանի այն հայտարարությունը, որ առաջարկել են «Սանիթեք»-ին խզել պայմանագիրը և նոր մրցույթ հայտարարել, որին «Սանիթեք»-ը ևս կարող է մասնակցել, բայց վերջինններս դեմ են... Բա Երևանի քաղաքապետարանը որտե՛ղ է ու ինչո՞ւ չի արձանագրում «Սանիթեք»-ի անգործությունը և դրա հիման վրա չի խզում պայմանագիրը... Ի դեպ, լավ կլինի այսպիսի շոուների փոխարեն իշխանությունները գործով զբաղվեն, քանի որ այդ շոուներն անելուց Երևանը չի մաքրվի...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր