Դրանք նո՞ր են, յուղը վրան մեքենանե՞ր են. Փաշինյանն ու Մարությանը քննարկեցին Երևանում աղբահանության հարցը

«Այս պահին Երևանում ունենք «КАМАЗ» մակնիշի 16 մեքենա, կան 18 կուբամետրանոց, 22 կուբամետրանոց և 19 կուբամետրանոց։ Նաև պատվիրել ենք 8 կուբամետրանոց մեքենաներ ավելի փոքր բակեր մտնելու և ավելի նեղ փողոցներ սպասարկելու համար»,-ասաց Մարությանը:
Ապա Փաշինյանը հարցրեց, թե որքան մեքենա է անհրաժեշտ Երևանում աղբահանությունն իրականացնելու համար, որին ի պատասխան քաղաքապետն ասաց՝ 50+։
Երևանի քաղաքապետը խոսեց նաև աղբամանների մասին՝ նշելով, որ «Սանիտեք»-ը պարտավոր է մետաղյա աղբամաններ տեղադրել քաղաքում, սակայն այս պահին ընդհանուր աղբամանների թիվն ավելի փոքր է, քան պետք է լիներ միայն մետաղյա աղբամանների թիվը:
Ինչ վերաբերում է «Սանիտեք» ընկերության ղեկավարի ասուլիսին, որը եղավ սկայպի միջոցով, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում որևէ մի ընկերության որևէ բան չի սպառնում, եթե այն աշխատում է իր պայմանագրի շրջանակներում:
Վարչապետն ու քաղաքապետը չեն ցանկանում շանտաժի մասին խոսել, սակայն որոշակի տարրեր տեսնում են: