Արտակարգ պատահար Գյումրիում. հարսանքավորները հոսպիտալացվել են

Թունավորվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Սնունդն ամբողջությամբ ռեստորանն է տրամադրել: Հարսանքավորները միայն պահանջված գումարն են վճարել: Տղայի կողմը Փոքր Արթիկից է, հարսը Մուսայելյանից է: Հարսն ու փեսան այս պահին դեռ թունավորվածների թվում չեն:
Գյումրի ԲԿ-ից ՀԺ-ին փոխանցեցին, որ արդեն իրենց եւս դիմում են թունավորված հարսանքավորներ, քանի որ ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ տեղեր այլեւս չկան:
Թե որ սննդամթերիքից են թունավորվել հրավիրյալները՝ դեռ պարզ չէ։ Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ հյուրերը տարբեր բաներ են կերել, հիմնականում բողոքել են խոզապուխտից, հնարավոր է՝ թունավորվել են նաեւ աղցաններից։ Ինչպես մեր զրույցում նշեց Տոնոյանը՝ սանիտարական ծառայությունը վերցրել է սննդի նմուշներ, ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ սննդամթերի որ տեսակից է եղել թունավորումը։
Հիվանդանոցում գիշերը բոլոր հիվանդները ստացել են առաջին բուժօգնություն, ստամոքսի լվացում, աղիների մաքրող հոգնա, եւ այլն։ Թունավորվածների մեծ մասի առողջական վիճակը լավացել է, նրանք վերադարձել են տուն։ Կարինե Տոնոյանը փոխանցեց, որ այս պահին հիվանդանոցում է երեք հիվանդ, մեկը՝ երեխա, երկուսը՝ մեծահասակ։ Նրանց վիճակը բարելավվում է, բայց կա բուժումը շարունակելու անհրաժեշտություն։
Ըստ նախնական տեղեկությունների, հարուցվել է քրեական գործ: