Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

10 սեպ 2019 11:10

Մոսկվա-Երեւան չվերթը ավիաընկերության որոշմամբ հետաձգվում է.. ուղեւորներին կտրամադրվի հյուրանոց, սնունդ եւ ըմպելիքներ

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 09.09.19 թվականի SVR 2633 Մոսկվա-Երեւան չվերթը ավիաընկերության որոշմամբ հետաձգվում է, եւ Երեւանի ժամանակով 00:40-ի փոխարեն Երեւան կհասնի 10.09.19 թվականի ժամը 08:10-ին:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ավիաընկերության 10.09.19 թվականի SRV 2814 Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթը նույնպես կիրականացվի ուշացումով՝ Երեւանի ժամանակով 00:30-ի փոխարեն կիրականացվի 09:15-ին:


Հավելենք, որ Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղեւորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, եւ ավիաընկերության կողմից ուղեւորներին կտրամադրվի հյուրանոց, սնունդ եւ ըմպելիքներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր