Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

07 նոյ 2019 17:17

«Ամերիկահայերը շարունակելու են պայքարը Սենատի կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչման համար»

Հայտնի ակտիվիստ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը New Europeպարբերականում հոդված է հրապարակել՝ խոսելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, այդ հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին։


Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մեծ բեկում է առաջացրել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ հարաբերություններում։ Երկար տարիներ Թուրքիան ամեն ինչ արել է ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավներին խոչընդոտելու համար՝ հիմնականում իր՝ մտրակի և բլիթի քաղաքականության միջոցով․ ավելին՝ Թուրքիան ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ է օգտագործել աշխարհի շատ ժողովրդավարությունների դեմ։ Թուրքիայի վարած քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել նաև հենց իր ժողովրդավարության համար և խոչընդոտել իրավական, աշխարհիկ պետության կայացմանը։
Վերջին տարիներին Էրդողանի կողմից ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատազրկմանը նպաստելը, Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնումը, Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության իրականացումը հանգեցրել են նրան, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկիրը կորցրել է իր նկատմամբ վստահությունը։ Հարց է առաջանում՝ եթե մեկը հրաժարվում է ընդունել իր մեղքը, արդյոք նա մարդկության դեմ նոր հանցանքներ չի գործի։

Աշխարհում սփռված հայերն ականատեսը եղան Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության հրթիռակոծմանը, գրում է Թանկյանը:
Հոդվածի հեղինակը նաև նշել է, որ ամերիկահայերը շարունակելու են պայքարը Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քանի որ այդ բանաձևի կարևորությունն այն է, որ Թուրքիան հասկանա, որ պետք է վճարի ցեղասպանության հերքման, ազգային փոքրամասնությունների և ակտիվիստների հանդեպ իր վերաբերմունքի համար։
Ըստ Թանկյանի՝ բանաձևերի ընդունումն ազդեցություն չի ունենա Թրամփի կամ պետքարտուղարության վրա, սակայն կարող է աշխարհին հզոր ուղերձ հղել, որ ամերիկացիները նման ոճրագործությունը չեն հանդուրժելու։ 
Թանկյանն աշխարհի մյուս պետություններին կոչ է արել նույն դիրքորոշումն ընդունել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր